տուն Տնտեսական Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը՝ հարված մեր անվտանգությանը

Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը՝ հարված մեր անվտանգությանը

269
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց հանքարդյունաբերության ոլորտի մասին: Նա ասաց, որ այդ  հանքարդյունաբերությանը լավ չի վերաբերվում: «Բայց դեմոնիզացիայի ենթարկելն ամբողջությամբ ճիշտ չէ: Բացի այդ, այն չի բխում մեր ազգային շահերից»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր է: Մենք քննարկում ենք վատթար դեպքերը եւ այդ դեպքերում մեր երկրի կարիքները հոգալու միջոցները: «Աստված չանի, սկսվում է պատերազմ: Ամենամեծ պրոբլեմը լինում է, երբ երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ: Հիմա եկեք արձանագրենք, որոնք են արտարժույթի աղբյուրները: Առաջինը զբոսաշրջությունն է, բայց երկրում սկսվում է պատերազմ, նրանք հեռանում են: Երկրորդ աղբյուրը գյուղմթերքի արտահանումն է, սակայն պատերազմ է սկսվում, դու փակում ես արտահանումը: Երրորդ աղբյուրն արտահանումն է, բայց պատերազմի դեպքում պահանջարկն աճում է ռազմավարական պահանջներից: Միակ աղբյուրը, որը կարող է բերել արտարժույթ, որքան էլ տհաճ լինի, հանքարդյունաբերությունն է»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here