Փոխոստիկանապետը ներածական խոսքից և իրավիճակն այս պահին ներկայացնելուց հետո պատասխանեց նաև ԶԼՄ-ների հարցերին:
Հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների մասով փոխոստիկանապետն ընդգծեց, որ կա հանցագործությունների նվազման տենդենց, իսկ պատահարների մասով ասաց, որ միայն գրավոր կարող են տեղեկատվություն տրամադրել:
Հայ-իրանական սահմանից Հայաստան եկող հատուկ բեռները գալիս են ոստիկանության ուղեկցությամբ: Մեքենաներն ախտահանվում են հենց սահմանին, իսկ վարորդները ջերմաչափվում են:
Araratnews.am-ի հարցին ի պատասխան, թե մինչ օրս տուգանվողներից քանի մարդ է վճարել վարչական տույժը և ինչքան գումար է կազմում այն, փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց, որ իր մոտ այս պահին տեղեկատվություն դեռ չկա:
Փոխոստիկանապետը հորդորեց քաղաքացիներին, որ, եթե ոստիկանության աշխատակիցների մոտ նկատում են խախտումներ, անհապաղ տեղեկացնեն:
Հայկ Մագոյան