Արիզոնա նահանգի բնակիչ Էնջել Մեզան գողության համար ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ այդ արարքին իրեն սադրել է սատանան: Այս մասին հաղորդում է UPI-ը:
Հանցագործության մասին հայտնել է մի կին, որը հանցագործին հայտնաբերել է իր բնակարանում: Քիչ անց բնակարանից դուրս փախած գողին հայտնաբերել է ոստիկանությունը: Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ բնակարան է ներխուժել սատանայի դրդմամբ, ով նաև նրա ձեռքն է դրել գողացված հրաձիգ և կնոջ բնակարանից գողացված իրերը:
Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանները փրկել էին մի տղամարդու, ով ցանկանում էր ինքնասպանություն գործել «Աստծո հետ համաձայնության գալուց հետո»: