տուն Քաղաքական Հանրությունը պատրաստ չէ Հունանյանի՝ ազատության մեջ հայտնվելուն

Հանրությունը պատրաստ չէ Հունանյանի՝ ազատության մեջ հայտնվելուն

199
0

Վաղաժամկետ ազատ արձակվելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե պետք է իրացվի: Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի համապատասխան դիմումին՝ ասաց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի՝ ազատության մեջ հայտնվելուն: Այդ դիմումը կբավարարվի, թե ոչ, բացառապես դատարանի որոշումն է, մենք չենք կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հասարակական արձագանքը երևույթի նկատմամբ բացասական է:

Արդյոք «Հոկտեմբերի 27»-ի գործը վերանայման անհրաժեշտություն ունի՞, պատգամավորը պատասխանեց․ «Հասարակության ընկալումն այն է, որ այդ գործը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, և կան անձինք, ովքեր դրա իրական մեղավորներ են ու չեն գտնվում ազատազրկման մեջ: Ես էլ ունեմ կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here