տուն Լուրեր Հանրության հիասթափության միակ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռևս գտնվում է...

Հանրության հիասթափության միակ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռևս գտնվում է ազատության մեջ․ վարչապետի խոսնակ

282
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը կատարել է հետևյալ գրառումը․

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։

Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ» ։