տուն Քաղաքական Հայաստան Հանրաքվեն կհետաձգվի՞

Հանրաքվեն կհետաձգվի՞

374
0

Լրագրողների հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վիրուսով պայմանավորված՝ հանրաքվեի հետաձգման առնչությամբ ասաց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ մեկ ամիս ժամանակ կա: Պատգամավորի կարծիքով, հնարավոր է՝ վիրուսը մեկ ամիս անց նահանջի կամ հակառակը: Բնականաբար, կորոնավիրուսի սրման դեպքում հնարավոր  է դիտարկել նաև հանրաքվեի հետաձգման հանգամանքը:

Պատգամավորը դեղատներում դիմակ չլինելու շուրջ աղմուկն ուռճացված է համարում, թեև ինքն անձամբ դեղատներում չի եղել։

Եկեղեցու կոռումպացված լինելու մասին հարցին ի պատասխան՝ Հրաչյա Հակոբյանն ասաց, որ իրենք չեն կիսում այն կարծիքը, թե եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է:

Հայկ Մագոյան