Հանրաքվեի օրենքում փոփոխություն կլինի. պատգամավոր

    213
    0

    Թերթերից մեկը երեկ գրել էր, որ ԱԺ-ն շուտով կքննարկի  հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունը: Օրենքի փոփոխության հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է:

    Araratnews.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց՝ օրենքում ինչն է փոխվելու: «Այն փոփոխությունները, որոնք ես եմ առաջարկում, ժամկետին չեն վերաբերում: Պատկերացրեք՝ երբ հանրաքվեն հետաձգվում է արտակարգ կամ ռազմական դրության պատճառով: Առաջարկում եմ արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո այն շարունակել այն մասից, որտեղից ընդհատվել է»,- ասած նա։

    Վահագն Հովակիմյանի խոսքով՝ հանրաքվեի օրենքով կարգավորված չէ հիմնադրամների հարցը: «Խոսքն այս դեպքում վերաբերում է սահմանադրական փոփոխություններին «Այո» եւ «Ոչ» ասող հիմնադրամների գործունեությանը: Եթե հանրաքվեի օրենքով դա չկարգավորվի, ԿԸՀ-ը պետք է փորձի դա անել նորմատիվային ակտերով: Մինչդեռ ցանկալի է դա անել հանրաքվեով: Մասնավորապես պետք է արտակարգ դրության ավարտից հետո հիմնադրամների ֆինանսավորումը շարունակվի: Մյուսը վերաբերում է հանրաքվեի ժամկետների պակաս չլինելուն»,- մանրամասնեց պատգամավորը:

    «Իմ քայլի» պատգամավորը հավաստիացրեց՝ կլսեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները:

    Սոնա Դավթյան