Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Դրանով առաջարկում են հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվեն օրենքի ուժով այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո:
Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի: