տուն Քաղաքական Հայաստան Հանրապետության հրապարակում միկրոավտոբուսներ չեն կայանի. վարորդները բողոքում են

Հանրապետության հրապարակում միկրոավտոբուսներ չեն կայանի. վարորդները բողոքում են

232
0

Այս պահին տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց: Վերջիններիս արգելվում է սրանից հետո կայանել Հանրապետության հրապարակի տարածքում:

Քաղաքապետարանի պաշտոնյան այս պահին բանակցություններ է վարում, վարորդներին բացատրում է, որ նրանց կայանման համար քաղաքապետարանը տեղ կհատկացնի Սախարովի հրապարակում, բայց վարորդներին չի գոհացնում այդ  հանգամանքը:

Գալստյանը ներկայացնում է, որ կկանոնակարգի ամեն ինչ, և վարորդները տեղ կունենան կայանելու: Վարորդները համարում են, որ ոչ մեկին չեն խանգարում, չեն խոչընդոտում: Աշխատանք են անում, տուն ու ընտանիք են պահում:

Հայկ Մագոյան