Կոնգրեսական Թրեյ Ռեյդելը, ով ձերբակալվել էր ոստիկանության գաղտնի գործակալից կոկաին գնելու պահին, խոստովանել է, որ թմրամոլությունը երկար տարիների ընթացքում ալկոհոլային կախվածություն ունենալու հետևանք է։ Ֆլորիդայում ընտրողների առաջ ելույթի ժամանակ 37-ամյա հանրապետական կոնգրեսականն ասել է, որ ցանկանում է միառժամանակ արձակուրդ գնալ և բուժվել կախվածությունից, իսկ աշխատավարձը փոխանցել բարեգործությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ռեյդելը չի ճշտել, թե ինչքան կտևի արձակուրդն ու բուժումը։ Նա իր ընտանիքից և ընտրողներից ներողութոյւն է խնդրել կատարվածի համար։