տուն Քաղաքական Հայաստան Հանրապետականները դեռ խոսում են. փոքրիկ հիշեցում իրենց «տնտեսությունից»

Հանրապետականները դեռ խոսում են. փոքրիկ հիշեցում իրենց «տնտեսությունից»

464
0

Մինչ մոլորակը, այդ թվումև Հայաստանը, խառնված է Covid19 նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմամբ, մեր երկրում նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ անգամ այս օրերին, հայտարարություններ են տարածում, թե գործող իշխանությունը պատրաստ չէր դիմակայելու ճգնաժամին:

Այնպիսի տպավորություն է, թե նախկին իշխանական «կարկառուն» ներկայացուցիչները մոռացել են, որ, չնայած իրենց թեթև ձեռքով երկիրը վերջին 20 տարիներին կողոպտվել ու թալանվել է, բայց գործող իշխանությունը շարունակում է բազմաթիվ սոցալական ծրագրերով աջակցել իր երկրի քաղաքացիներին` նման դժվարին իրավիճակում:

Արդեն իսկ կառավարությունը 10 ծրագիր է իրականացնում, որոնցով միլիարդավոր դրամներ են հատկացվել թե բիզնեսին, թե քաղաքացիներին, որպես սոցիալական աջակցություն:

Քանի որ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի սպասարկուները այս ծանր իրավիճակն օգտագործում են դիվիդենտներ ստանալու համար, հարկ ենք համարում մի քանի հիշեցումներ անել: Ամեն ինչի մասին՝ օրինակներով ու հանգամանալից:

2008 թվականին, երբ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, փակ սահմանների պատճառով Հայաստանը կանգնեց հացահատիկի դիֆիցիտի առաջ, իսկ նախկին իշխանությունը, որն իրեն կիսաստված էր կարծում, իր ժողովրդին ասելու բան չուներ: Եվ պատրաստ չէր դիմակայել ճգնաժամին: Բոլորը, այդ թվում՝ լրագրողներն ահազանգում էին, որ ռուս-վրացական պատերազմի պատճառով առնվազն հացի և վառելիքի խնդիր ենք ունենալու: Ականջալուր չէին լինում, և ահա 2008 թվականի օգոստոսին բենզինի և հացի դիֆիցիտ եղավ:

2009-ին Հայաստանում տնտեսական ճգնաժամը այնպիսի անկում գրանցեց, որն աննախադեպ էր: Սա սողացող ամենամեծ տնտեսական անկումն էր` մոտ 15 տոկոս: Սողացող տնտեսական անկում ասելով նկատի ունենք փուլային տնտեսական ճգնաժամը, որը հաղթահարելը շատ ավելի հեշտ պիտի լիներ, քան կորոնավիրուսային կայծակնային ճգնաժամը, որը եկավ միանգամից: Այս ամենին պետք է ավելացնել նաև տարիներ շարունակ երկրում տիրող կոռուպցիան, թալանը, ապօրինի հարստացումը, հարկադրաբար արտագաղթի ակտիվ տեմպը:

Ու սրանք, որ երկիրը հասցրել էին կործանման, իրենց թույլ են տալիս խոսել, անգամ մեղադրել ներկա իշխանությանը:

Հայկ Մագոյան