Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հանրային փակ տարածքներում արգելել ծխելը: Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ, քանի որ վարման կարգով հանդես եկած ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագիծը շտկումների կարիք ունի, ուստի իրենք առաջին ընթերցմամբ դեմ կքվեարկեն: