տուն Հասարակություն Հանրային տրանսպորտի համար սահմանափակումներ կլինեն

Հանրային տրանսպորտի համար սահմանափակումներ կլինեն

401
0

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր ասուլիսում ասաց, որ կա սահմանափակում հանրային տրանսպորտի եւ տաքսիների համար: «Տաքսիների դեպքում կլինի երկու հոգու սահմանափակում, իսկ հասարակական տրանսպորտի  համար՝ եթե նստելատեղերը զբաղեցված են, վարորդն իրավունք չունի ուղեւոր վերցնելու: Արդեն 92 ուղեւորի իջեցրել են»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է: Կա 265 հիվանդ, 16 բուժված: Պարետի որոշմամբ երեկվանից սահմանափակումներ են մտցվել: