տուն Հասարակություն Առողջապահություն Հանրային տրանսպորտից պետք է օգտվել պարտադիր դիմակով և ձեռնոցով. փոխնախարար

Հանրային տրանսպորտից պետք է օգտվել պարտադիր դիմակով և ձեռնոցով. փոխնախարար

270
0

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ տրանսպորտը կգործի մայիսի 18-ից, բայց կլինեն կանոններ, որոնց պահպանումը պարտադիր կլինի:

«Հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր, պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցները՝ դիմակներ ու ձեռնոցներ: Մուտքից առաջ անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը այդ ախտահանիչ միջոցներով: Չի թույլատրվում հանրային տրանսպորտ նստեցում ապահովել այն անձանց, ովքեր չունեն անհատական պաշտպանիչ միջոցներ: Խիստ կանոններ են սրանք, եւ վերահսկողությունը լինելու է խիստ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են կանոնների ապահովման համար, իրականացնելու են խիստ վերահսկողություն»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հայկ Մագոյան