Կառավարության մամուլի կենտրոնում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ կգործեն նաև հանրային սննդի փակ տարածքներով հաստատությունները:
Բանախոսն ընդգծեց, որ հանրային սննդի օբյեկտներում մուտքից առաջ պետք է անպայման բոլորը ջերամաչափվեն: Ում ջերմությունը բարձր լինի, հրահանգված է, կանոնների համաձայն, սպասարկում չիրականացնել:
«Այն մարդիկ, որոնք բացահայտ ունենում են ախտանշաններ՝ ջերմություն, հարբուխ, հազ, չեն սպասարկվելու առաջին հերթին, այսինքն՝ չի թույլատրվելու նրանց մուտքը հանրային սննդի օբյեկտներ, միաժամանակ վերջիններիս վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկություն հաղորդել առողջապահության նախարարության թեժ գծին: Այս միջոցառումներն ուղղված են համավարակի տարածումը կանխելուն եւ ռիսկերը նվազեցնելուն»,- ասաց փոխնախարարը։
Հայկ Մագոյան