տուն Լուրեր Հանրային հեռուստատեսության ֆիլմադարանից մի քանի հարյուր կինոժապավեն են գողացել. pastinfo.am

Հանրային հեռուստատեսության ֆիլմադարանից մի քանի հարյուր կինոժապավեն են գողացել. pastinfo.am

129
0

75323950-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները  մեղադրյալը «հանձնել  է ոմն Արմանի» անհավանական ցածր  գնով՝  20 հազար ՀՀ դրամով:

Այսպես, ըստ Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18.30–ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հովսեփյան 26 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից հափշտակել է  736 հատ կինոժապավեն, որի արժեքը գնահատվել է շուրջ 441.600 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, Ռ.Հովակիմյանը կինոժապավենները  լցնելով պարկերի մեջ՝ մի մասը 2013թ. հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին, իր անձնական օգտագործման «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի  «Սարի թաղի հրապարակ»  կոչվող հատված և հանձնել է ոմն Արմանին՝ դրանց դիմաց վերջինիցս ստանալով րնդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։

Մանրամասները pastinfo.am — ում: