«Հանրային հեռուստաընկերության» նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը «Ֆեյսբուքում» գրել է. «ՀԱՂԹԱՆԱԿ, VICTORY
Հանուն Հայաստանի Հանրապետության… Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Վիրտուոզ էր փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը… շնորհակալ ենք»:
Հիշեցնեմ՝ 2019 թ-ի հունվարին հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության 5 լրագրողներ ազատվում են աշխատանքից։ Նրանցից երկուսը՝ Լիանա Կարապետյանը եւ Սիրանույշ Մուրադյանը, դիմեցին դատարան՝ բողոքարկելով Հանրային հեռուստառադիոխորհրդի այդ որոշումը։