Աժ-ում խորհրդարանական ճեպազրույցներ են:
«Իմ քայլը» խմբակցություն ղեկավար Լիլիթ Մակունցն ու Անդրանիկ Քոչարյանը պատասխանեցին Հանրային հեռուստատեսության միջադեպին առնչվող հարցերին:
Մակունցն ասաց, որ իրենց դիրքորոշումը կոշտ է, որովհետև այս ամենը տեղեկատվական անվտանգության խնդիր է: Վարչապետը չիմանալով, որ ուղիղ եթերում է, հնարավոր է խոսեր, ինչն ավելի վատ է:
«Խմբակցությունը ՀՌԱ-ին կհրավիրի խմբակցություն, որպեսզի քննարկեն դեպքի առնչությամբ հարցի քննարկումը և հետագայում նման դեպքերի բացառման համար»,- նկատում է Մակունցը:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց լրագրողի այն հարցին, թո Հանրայինը պատասխանատվությունը կկրի, թե աշխատակազմը:
Քոչարյանն ասաց. «Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման խնդիր գոյություն ունի, ինչպես նաև անվտանգության: Կառավարության լրատվական կառույցի ղեկավարը երեկ հայտարարություն տարածեց և պահանջեց հիմնավոր բացատրություն տան, թե ինչպես է եղել եթերային խոտանը: Բավարարվել միայն ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, սխալ կլինի»:
Մակունցը հավելեց. «Շրջանառվող այն վարկածը, թե վարչապետի մամուլի խոսնակը պետք է պատասխանատվություն կրի, ես չեմ կիսում: Վարչապետի խոսնակը տեխնիկական հարցերով չի զբաղվում: Յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր պարտականությունները, և այն անձինք, ովքեր պետք է կատարեն իրենց գործը, պետք է բարեխղճորեն կատարեն»:
Մակունցը հավելեց, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն:
Հայկ Մագոյան