տուն Աշխարհ Հանրահայտ գրող Ջոաննա Լինդսեյը մահացել է

Հանրահայտ գրող Ջոաննա Լինդսեյը մահացել է

224
0

Մահացել է սիրավեպերի հայտնի հեղինակ Ջոաննա Լինդսեյը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Լինդսեյը մահացել է կյանքի 68-րդ տարում: Հաղորդվում է, որ կինը կյանքից հեռացել է հոկտեմբերին, բայց նրա մահվան մասին հաղորդվում է միայն այժմ:

Մահվան մասին պատմել է նրա որդին՝ Ալֆրեդը: Կինը մահացել է թոքերի քաղցկեղից, և նրա ընտանիքը չափազանց ծանր է տարել նրա մահը՝ դրա մասին ավելի վաղ հայտարարելու համար:

Լինդսեյը սկսել է սիրավեպեր գրել 1970-ականներին՝ 25 տարեկան հասակում: Նա գրել է ավելի քան 60 գիրք, որոնք թարգմանվել են 12 լեզուներով: Նրա վեպերը թողարկվել են ավելի քան 54 միլիոն օրինակով: