ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Արցախի անկախության օրվա կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։
Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում։