Զբոսաշրջիկների կողմից սիրված TripAdvisor կայքը որոշել է 2014 թվականի զբոսաշրջային ամենաէժան ուղղությունները: Ըստ այդմ, ամենաէժան ուղղություն է հայտարարվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյը: Լավագույն ուղղություններն իր էջերում հրապարակել է The Independent-ը:
Գինը նշվում է հունիս-օգոստոս ամիսներին յուրաքանչյուր օրվա դիմաց երկու հոգու համար 4 աստղանի հյուրանոցների կողմից առաջարկվող փաթեթների գնից, որը ներառում է նաև տաքսու գինն օդանավակայանից և դեպի օդանավակայան, ընթրիք ռեստորանում, քոքթեյլ` 5-աստղանի հյուրանոցում: Հանոյում այս ամբողջ փաթեթի համար զբոսաշրջիկը վճարում է 155,3 դոլար: Եվրոպայից ինքնաթիռի գինը կազմում է միջինը 1185 դոլար:
TripAdvisor-ի լավագույն տասնյակում են
- Հանոյ, Վիետնամ (155,3 դոլար)
- Ջաքարտա, Ինդոնեզիա (161 դոլար)
- Շարմ Ալ-Շեյխ, Եգիպտոս (162 դոլար)
- Բանկոկ, Թաիլանդ (164,7 դոլար)
- Սոֆիա, Բուլղարիա (190,5 դոլար)
- Քյփթաուն, ՀԱՀ (193,5 դոլար)
- Մումբաի, Հնդկաստան (193,7 դոլար)
- Կուալա Լումպուր, Մալայզիա (198,7 դոլար)
- Պրահա, Չեխիա (200,7 դոլար)
- Բուդապեշտ, Հունգարիա (203,4 դոլար)
Ամենաթանկ ուղղությունն այս հաշվարկով Լոնդոնն է: Մեկ օրվա փաթեթը երկուսի համար կարժենա 528 դոլար: