տուն Աշխարհ Հանդիպում, որին հետևում էր ամբողջ աշխարհը. Էրդողանի Մոսկվա կատարած այցի մասին համաշխարհային...

Հանդիպում, որին հետևում էր ամբողջ աշխարհը. Էրդողանի Մոսկվա կատարած այցի մասին համաշխարհային մամուլի արձագանքը

302
0
MOSCOW, RUSSIA - MARCH 5, 2020: Russia's President Vladimir Putin and Turkey's President Recep Tayyip Erdogan (R-L middle) ahead of a press conference following their meeting at the Moscow Kremlin. Mikhail Metzel/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåçèäåíò Òóðöèè Ðåäæåï Òàéèï Ýðäîãàí è ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí (ñëåâà íàïðàâî) ïåðåä ïðåññ-êîíôåðåíöèåé ïî èòîãàì âñòðå÷è â Êðåìëå. Ìèõàèë Ìåòöåëü/ÒÀÑÑ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին Մոսկվայում ընդունեց Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը պայմանավորվել են սիրիական Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու մասին: Համաշխարհային մամուլի առավել ցայտուն արձագանքներն այս հանդիպման արդյունքի վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ի նյութում:

Թուրքիա

Sabah. «Մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվեցին շարունակել Իդլիբի հյուսիսարևմտյան նահանգում համագործակցությունը՝ հրադադար հայտարարելու և պատերազմի ենթարկված տարածաշրջանի համար նոր կարգավիճակ ապահովելու մտադրությամբ: Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ռուս գործընկերոջ ՝ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ընթացքում»:

TRT. «Թուրքիայի ղեկավարի վարչակազմից հաղորդում են, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են, որ նախագահ Էրդողանի դիվանագիտական ջանքերը շարունակում են արդյունքներ տալ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը անցել է դրական մթնոլորտում: Աղբյուրը նաև նշում է, որ Պուտինի ցավակցությունների հետ կապված հայտարարությունը դրական է ընդունվել»:

Haberturk. «Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ գագաթնաժողովը, որն ավարտվեց Իդլիբում հրադադարի ռեժիմի հաստատմամբ, անցավ դրական մթնոլորտում: Դեմ առ դեմ բանակցություններ սկսելուն ընդառաջ՝ Վլադիմիր Պուտինը ցավակցություն հայտնեց Իդլիբում թուրք զինվորների մահվան կապակցությամբ: Դա դրական է ընդունվել, ասում է Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրը: Գնահատելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները՝ նախագահի աշխատակազմի աղբյուրը նշել է, որ Թուրքիան նոր հաջողությունների է հասել անկախ արտաքին քաղաքականության մեջ, որը համահունչ է ազգային անվտանգության շահերին»:

A Haber. «Մոսկվայում Իդլիբի հարցով վճռորոշ հանդիպում է տեղի ունեցել, որի արդյունքներին հետևում էր ողջ աշխարհը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը դրական արդյունքներ տվեց: Նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահ Էրդողանը հիշեցրեց իր հայտարարությունը, որում նա կոչ էր անում Ռուսաստանին՝ Բաշար Ասադի սիրիական բանակի հետ Թուրքիային միայնակ թողնել: Սա ստիպեց Մոսկվային, որ վերջինս համաձայնության գա Անկարայի հետ»:

ԱՄՆ

Associated Press. «Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարեցին, որ հասել են հրադադարի, որը ուժի մեջ կմտնի կեսգիշերին սիրիական Իդլիբ նահանգում, որտեղ տեղի ունեցող մարտերը հնարավոր է՝ հանգեցնեին երկու երկրների զինված ուժերի անմիջական բախմանը: Նախատեսվում է ստեղծել անվտանգության միջանցք դեպի Իդլիբ անցնող կարևոր մայրուղու երկայնքով՝ արևելքից արևմուտք:

Ըստ էության, համաձայնագիրն ապահովում է Ռուսաստանի հիմնական նպատակի իրագործումը. սիրիական զորքերը կկարողանան պահպանել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիների վերահսկողությունը, անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի կառավարությունը ուժեղացնի երկրի նկատմամբ վերահսկողությունը: Հաշվի առնելով նաև Թուրքիայի շահերը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հետագա առաջխաղացումն Իդլիբում կդադարեցվի»:

CNN. «Թուրքիան և Ռուսաստանը հրադադար են հայտարարել Իդլիբ նահանգում՝ սիրիական ընդդիմության վերջին անկլավում, պայմանավորվել են անվտանգության միջանցք հիմնել և համատեղ պարեկություն կազմակերպել: Հրադադարն ուժի մեջ է մտնում տեղական ժամանակով կեսգիշերին և դադարեցնում է սիրիական զորքերի առաջխաղացումը, ինչը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել: Հումանիտար միջանցքը ձգվելու է 6 կմ երկարությամբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մ-4 մայրուղու երկու կողմերում: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ կա՞ արդյոք որևէ մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման մասով»:

ABC. «Թերևս, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վերջին հնարավորությունն է`համաձայնագիր մշակելու, որով կխուսափեն Սիրիայի հյուսիս-արևմուտքում կատարվելիք աղետից: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր հրադադարի հաստատմանը: Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարքի գնալ… Ինչպիսի գործարք էլ որ նրանք կնքեն, դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից աջակցվող մոսկովյան հարձակողական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը, որը սպառնում է Իդլիբի 3 մլն բնակիչների համար աղետի վերածվել»:

Bloomberg. «Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են սիրիական Իդլիբ նահանգում նոր հրադադարի հաստատման մասին՝ հույս ունենալով վերականգնել երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք գնալով լարվում են: Այս համաձայնագիրը պարզապես վերջին երկու տարիների ընթացքում տարածաշրջանում հակամարտության շրջանակը սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերի վերջին օրինակն է: Եվ այժմ պարզ չէ ՝ այս պայմանագիրն ավելի երկարաժամկե՞տ կլինի արդյոք, քան նախորդները:

Պուտինը բանակցությունների սկզբում ասաց, որ Ռուսաստանը և Թուրքիան Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով չպետք է խզեն երկկողմ հարաբերությունները: 

Միլիոնավոր փախստականների վերաբնակեցման միջոցով նահանգում նոր հսկող գոտի ստեղծելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, կարծես, լիովին չի բավարարում Էրդողանի ցանկությունը:

Սիրիայի կառավարությունը կպահպանի վերահսկողությունը որոշ տարածքների նկատմամբ, որոնք նրա զորքերը վերջին շաբաթների ընթացքում գրավել են Իդլիբում»:

The New York Times. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ ձգտում է թուլացնել ՆԱՏՕ-ն՝ հաշվի առնելով ինչպես Թրամփի, այնպես էլ պոպուլիստների ՝ եվրոպական երկրների առաջնորդների աջակցությունն ուղղված գերակայող համաշխարհային կարգի խափանմանը: Այնուամենայնիվ, նրա համարձակ և ամենահաջողված քայլը, ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքը թուլացնելու նպատակով, ՆԱՏՕ-ի առաջնագծում գտնվող երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների զարգացումն էր: 

The Wall Street Journal. «Եթե Ռուսաստանին և Թուրքիային հաջողվի հասնել հրադադարի, ապստամբների վերահսկողության ներքո գտնվող տարածքը կիսով չափ կբաժանվի, և սա նշանակալից հաջողություն կլինի Ասադի ռեժիմի համար:

Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում Հալեպի և Դամասկոսի միջև ռազմավարական նշանակություն ունեցող Մ-5 մայրուղին, որի վերահսկողության համար կատաղի մարտեր էին տեղի ունենում, և դա անհանգստանալու տեղիք է  տալիս, որ հինգշաբթի օրը մշակված համաձայնագիրը երկար չի տևելու, ինչպես հրադադարին նախորդող պայմանավորվածությունները»:

BBC. «Կարևոր հարցեր են մնում. որքան կտևի հրադադարը, արդյոք Սիրիայի կառավարական ուժերը կամ թուրքական զորքերը կվերադառնան համաձայնեցված դիրքեր, և ինչ է լինելու փախստականների ահռելի թվաքանակի ճակատագիրը: Պարզ չէ նաև, թե Ասադի ռեժիմը և նրան աջակցող Ռուսաստանը արդյոք մերժո՞ւմ են Իդլիբի ամբողջականությունը վերականգնելու գաղափարը, արդյոք սա դիրքորոշման վերջնական փոփոխություն կլինի, թե՞ դա ժամանակավոր միջոց էր Անկարայի հետ լարվածության ներկայիս մակարդակը նվազեցնելու համար: 2018-ին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Իդլիբում հրադադարի և ապակայունացման գոտիների մասով: Բայց այդ գործարքը հաճախ խախտվում էր»: 

The Guardian. «Երկու ղեկավարներն էլ կոչ էին անում շարունակական բանակցություններ վարել՝ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները նվազեցնելու և փախստականների վերադարձը հեշտացնելու համար: Հաղորդվում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ լքել են իրենց տները, քանի որ դեկտեմբերին սիրիական զորքերը գրոհել են Իդլիբ նահանգի վրա: Չնայած դրան, զինադադարը փխրուն է թվում: Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ թուրքական բանակը պատասխան հարվածի իրավունք կունենա, եթե Սիրիայի կառավարական ուժերը հարձակվեն վերջինիս վրա»: