Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի, դատաքննության ընթացի մասին Araratnews-ը զրուցեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
-Ինչպե՞ս է Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը:
-Նորմալ:
-Ի՞նչ ընթացքում է դատաքննությունը:
-Ամսի 12-ին հերթական նիստն է նշանակված, դեռևս որևէ բան չեմ կարող ասել:
-Ճի՞շտ են տեղեկությունները, որ հանդիպում եք ունեցել տուժող ընտանիքի հետ:
-Ես չէ, Վարդանի ազգականները:
-Որևէ՞ արդյունք տվեց հանդիպումը:
-Չեմ կարող ասել:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, ինչի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: