Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, երեկ ԱԺ-ում վարչապետի՝ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ կապված այն հայտարարությունը, որ քրեական ենթամշակույթի հետ կապված նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին սպառնալիքներ են հնչեցվել, ինչ կասի նա այդ մասին, ինչ քայլեր են ձեռնարկվել։
«Ես չեմ կարող ասել, թե ով է կանգնած կոնկրետ սպառնալիքների հետևում, տեղյակ եմ, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին»,- ասաց Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ սպառնալիքները հնչել են օրեր առաջ․ ես չեմ կարող ասել՝ վերջնարդյունքում ով է կանգնած այդ ամենի հետևում, այն, ինչ խոսում ենք, ենթադրույթունների հարթակում է։
«Կարող եմ քաղաքական հայտարարություն անել․ կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ»,- նշեց նա։
Միրզոյանը մանրամասնեց․ «Զանգել են, հանդիպել են ու ասել, որ այս բանը չանի, այսպիսի բան կլինի»։