Երկար տարիների հետազոտություններից հետո մի խումբ ամերիկացի գիտնականներ, Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, կարողացան չափել պրոտոնի շառավիղը:
Ըստ գիտնականների, պրոտոնի շառավիղը 0,831 ֆեմտոմետր է: Սա առավել ճշգրիտ արժեք է (նախորդ հետազոտության ընթացքում 0,88 ֆեմտոմետր էր):
«Մենք ուրախ ենք, որ քրտնաջան աշխատանքի և համագործակցության տարիները ավարտվում են լավ արդյունքով, ինչը կօգնի լուծել այսպես կոչված՝ պրոտոնի շառավղի հանելուկը»,- ասել է Աշոտ Գասպարյանը:
Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունները, Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ, իրականացվում են 2012 թվականից՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմաս Ջեֆերսոնի անվան լաբորատորիայում: