Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Օրվա խորհրդի վերաբերյալ ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Արմավիրի մարզի նախկին մարզպետ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը:
«Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Բոլորս միասին պետք է կոտրենք կարծրատիպերը, ստեղծենք հավասար հնարավորություններ մեր աղջիկ երեխաների համար՝ նրանց ձայնը լսելի դարձելու և որոշումների կայացման գործընթացին ներգրավելու համար»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար Արման Թաթոյանը։
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Կարող եմ ասել, որ աշխարհի ամենահարուստ ու երջանիկ մարդիկ, աղջիկ ունեցող տղամարդիկ են: Չգիտեմ ոնց կլիներ իմ կյանքն առանց իմ աղջկա…»: Գրառմանը զուգահեռ՝ Արմեն Մուրադյանը հրապարակել է նաև դստեր լուսանկարը:
Արմավիրի մարզի նախկին մարզպետ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր միկրոբլոգում հրապարակել է կնոջ և երկու դուստրերի լուսանկարները՝ վերնագրելով. «Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Շնորհավորում եմ երեք աղջիկներիս օրվա կապակցությամբ: Նատալի+Մարի…»։
AraratNews.am-ը ներկայացնում է հայ քաղաքական գործիչների և նրանց դուստրերի ֆոտոշարքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեք դուստրերի՝ Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք դուստրերը՝ Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանները:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դստեր՝ Արփի Միրզոյանի հետ:ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դուստր Արփի Միրզոյանը:ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դստեր՝ Վիկտորիա Սիմոնյանի հետ:ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դստեր՝ Վիկտորիա Սիմոնյանի հետ:ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկու դուստր ունի՝ Սոֆիա և Եվա Ավինյանները:ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դստեր՝ Սոֆիա Ավինյանի հետ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ունի երեք դուստր:ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ավագ դստեր՝ Լյուսի Արշակյանի հետ:ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դստեր՝ Արուսյակ Պետրոսյանի հետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը երկու դուստր ունի:«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը կնոջ՝ Սոսե ԲԱղդասարյանի և դստեր հետ:ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանն ունի մեկ դուստր:ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանի դուստրը:ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը դստեր՝ Զարուհու հետ:«ԲՀԿ» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ունի չորս դուստր՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ Ծառուկյանները:Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ Ծառուկյանները:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ դուստրը՝ Անուշ Սարգսյանը:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանը:«ՀԺԿ» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ավագ դուստր Լուսիկ Դեմիրճյանը:«ՀԺԿ» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի երկրորդ դուստր Կարինե Դեմիրճյանը:«ՀԺԿ» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի կրտսեր դուստր Վիկտորիա Դեմիրճյանը:ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ունի մեկ դուստր:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու նրա դուստրը:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստր Գոհար Թովմասյանը:ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի դուստր Անգելինա Մովսիսյանը:Արմավիրի նախկին մարզպետ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանի դուստրերը:Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը դստեր՝ Մարի Միրիջանյանի հետ:ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի դուստրը: