տուն Քաղաքական Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. վարչապետները համակարծիք են

Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. վարչապետները համակարծիք են

208
0

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Երևանում է: Արդեն կայացել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը:

«Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկուկես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով լինել Հայաստանում: Գեորգի Գախարիայի խոսքով, չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն կողմերը համաձայն են, որ ունեն զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում:

Նախատեսված է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հիշեցնենք՝ Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 8-ին: Անցած շաբաթ նա այցելել է Ադրբեջան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here