տուն Քաղաքական Հայ-ռուսական հարաբերություններն այսքան ջերմ չեն եղել. ԱԺ փոխնախագահ

Հայ-ռուսական հարաբերություններն այսքան ջերմ չեն եղել. ԱԺ փոխնախագահ

545
0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին այսօր Araratnews.am-ը հարցրեց՝ արդյոք հավաստի է թերթերից մեկի տեղեկությունը, թե ԱԺ ղեկավարությունը դժգոհ է ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքից, այդ պատճառով էլ  ստեղծում են ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով:

Հիշեցնենք՝ ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն Ալեն Սիմոնյանն է:

ԱԺ փոխնախագահի պարզաբանմամբ՝ տեղեկություն հրապարակողը տեղյակ չէ ԱԺ կանոնակարգ օրենքին: «Այդ ենթահանձնաժողովը նյութեր է նախապատրաստելու եւ ներկայացնելու իմ ղեկավարած հանձնաժողովին: Ես չեմ բացառում, որը վաղն օրինակ, ստեղծվեն Ղազախստանի եւ Հայաստանի մարզերի միջեւ ենթահանձնաժողովներ, բայց դա չի նշանակում, որ դրանք կարելի է կապել միջխորհրդարանական հանձնաժողովին»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանը հորդորեց չեղած տեղն ինտրիգներ չստեղծել, քանի որ ինքը ԱԺ վստահելի պատգամավորների ցանկում է, ապա շարունակեց. «Ենթահանձնաժողովը ԵԱՏՄ-ին է սպասարկելու, բայց ենթակա է լինելու իմ ղեկավարած՝ ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին:

Արդյոք հավաստի են հայ-ռուսական հարաբերությունների չջերմանալու մասին խոսակցությունները: ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես պնդում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները երբեւէ այսքան ջերմ չեն եղել: Եւ դա նաև ՀՀ ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ է»:

Սոնա Դավթյան