տուն Լուրեր Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց

Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց

263
0

Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտը հուլիսի 11-18-ն անցկացնելու է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն ամառային դպրոցը:

Դպրոցի բանախոսներն են լինելու Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Արամ Վարդևանյանը, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ Դմիտրի Շուստրովը, ինչպես նաև Պյատիգորսկի պետական համալսարանի, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի և Սիբիրի դաշնային համալսարանի ներկայացուցիչները։

Նշենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանն իր միջազգային գործընկերների հետ նախաձեռնելու է համալսարանում Սահմանադրական իրավունքի կենտրոնի հիմնադրումը։

                                                           

ՀՌՀ մամուլի ծառայություն