ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ կապված Մոսկվայում իր սմարթֆոնի անհետացման հետ: Այս մասին հաղորդում է«ՌուսԱրմԻնֆո»-ն:
Ren.TV-ի փոխանցմամբ, Ավետիսյանը հայտարարել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում կորցրել է «Samsung Galaxy 8+» սմարթֆոնը:
«Ըստ Ավետիսյանի, հունվարի 7-ի գիշերը նա մոռացել է իր հեռախոսը տաքսիի մեջ: Այդ ժամանակից ի վեր վարորդը չի կապվել նրա հետ»,- գրում է Ren.TV-ն:
Նշվում է, որ հայ պատգամավորի հայտարարության առնչությամբ ստուգում է իրականացվում: