Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:
Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադրության և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:
Ողջունելով մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշեց, որ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:
Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:
Նյութն ամբողջությամբ` lragir.am— ում