ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև ստորագրվել է հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: Այսօր կայացել է ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Պայմանագրի ստորագրումից հետո հավաստագրեր են տրվել 8 հոգու: Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ «ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForheFiction», արժանացել են հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ է մատուցվել Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացել են կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից: Հաղթողները դասընթացների կմասնակցեն մարտի 15-ից մինչեւ ապրիլի 18-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
տուն Հասարակություն Հայ ուսանողները Սիլիկոնյան Հովտում՝ Դրեյփերի համալսարանում, դասընթացների կմասնակցեն