տուն Աշխարհ Հայ «շեֆ» ունենալու պատճառով նրանց թույլ չեն տվել Ադրբեջան գնալ

Հայ «շեֆ» ունենալու պատճառով նրանց թույլ չեն տվել Ադրբեջան գնալ

398
0

Հայտնի ռուս կատակերգու Եվգենի Պետրոսյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ իր ունեցած վերաբերմունքի մասին: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ստացել է Ադրբեջան այցելելու հրավեր (Պետրոսյանը բնիկ Բաքվից է), կատակերգուն նշեց, որ իրեն չեն հրավիրել, և ինքը նույնպես միտք չի ունեցել այնտեղ գնալու:

«Մյուս կողմից էլ, շատ մեծ հնարավորություններ ունեցող մեկը, լսելով իմ տխրության մասին, որ ես չեմ կարող հասնել հորս գերեզմանին, ասաց. «Ես Ձեզ այնտեղ գաղտնի կտանեմ, բայց լիարժեք երաշխիք չունեմ»: Այդ պատճառով էլ դա տեղի չունեցավ»,- պատմել է Պետրոսյանը:

Ըստ նրա` Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներ են ծագել նաև նրա «Ծուռ հայելի» թատրոնի արտիստների մոտ:

«Անհեթեթությունը հասավ այն աստիճանի, որ ինչ-որ կերպ «Ծուռ հայելի»-ի նոր ռուս տատիկների արտիստներին նույնիսկ թույլ չտվեցին գնալ այնտեղ: Երբ հարցրել են պատճառը, նրանք պատասխանել են. «Նրանք Պետրոսյանի թատրոնի արտիստներից են, այդ պատճառով էլ չենք կարող թույլ տալ»»,- ասել է հումորիստը:

Եվգենի Պետրոսյանը նաև նշեց, որ հայի համար այլընտրանք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: