Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի թիմային առաջնությունում 4։0 հաշվով առավելության են հասել Լեհաստանի 3-րդ թիմի նկատմամբ։ Հաղթանակներ են տոնել նաև Լեհաստանի առաջին, Ուկրաինայի, Սերբիայի և Ռուսաստանի հավաքականները։
Վաստակած 6 միավորով Հայաստանի ազգային հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նույնքան միավոր ունեն Ուկրաինայի և Լեհաստանի առաջին հավաքականները։ Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Լեհաստանի առաջին թիմի հետ։