Վարշավայում ընթացող շախմատի մայրցամաքի թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը երրորդ տուրից հետո զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։
Արդեն տեղեկացրել ենք, որ մեր թիմը երեկ 2,5։1,5 հաշվով դժվար հաղթանակ է տարել Ավստրիայի հավաքականի նկատմամբ, ինչը թույլ է տվել բարելավել մրցաշարային աղյուսակում իրեննց թիմի դիրքը։ Երեկ կայացած խաղերում Ֆրանսիան հաղթել է Ուկրաինային (3,0։1,0), Չեխիան՝ Թուրքիային (3,5։0,5), Լեհաստանը պարտվել է Ադրբեջանին (1,5։2,5), Ռումինիան և Հունաստանը ոչ-ոքի են խաղացել։
Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի ուկրաինացիների հետ։
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1. Չեխիա՝ 6,0
2. Ֆրանսիա՝ 6,0
3. Հունգարիա՝ 5,0
4. Վրաստան՝ 5,0
5․ Հունաստան՝ 5,0
6․ Հայաստան՝ 5,0
7․ Ադրբեջան՝ 5,0
8․ Ռումինիա՝ 4,0
9․ Ուկրաինա՝ 4,0
10․ Բելառուս՝ 4,0