Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում առավելության է հասել Ռուսաստանի ուժեղ հավաքականի նկատմամբ՝ 2,5։1,5 հաշվով, ինչը թույլ է տալիս մեր թիմին լուրջ պայքար մղել չեմպիոնության համար։ Հայաստանին հաղթական միավորը բերել է 4-րդ տախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով հաղթել է Եվգենի Տոմաշևսկուն։
Լևոն Արոնյանը, ինչպես և նախորդ տուրում մեծ դժվարությամբ կարողացել է ապահովել ոչ-ոքին, այս անգամ՝ միավորը կիսելով Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Մեր թիմի առաջատարը խաղում էր սև ֆիգուրներով։
Մեր հիմնական մրցակիցները՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի հավաքականները ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումը՝ 2։2։