տուն Սպորտ Հայ մարզիկների հերթական հաղթանակները՝ պրֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Հայ մարզիկների հերթական հաղթանակները՝ պրֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

297
0

Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 13-րդ մենամարտն է անցկացրել՝ 11-րդ նոկաուտով հաղթանակը տանելով: 24-ամյա մարզիկն առաջին իսկ ռաունդում՝ 39 վայրկյանի ընթացքում, հաղթել է 41-ամյա Պատրիկ Լոպեսին:

Իսկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 14-րդ մենամարտում մրցել է 31-ամյա կոլումբացի բռնցքամարտիկ Անուար Սալասի հետ:  Այս մասին գրում է armsport.am-ը:

Նարեկը կոլումբացի փորձառու բռնցքամարտիկի հետ մենամարտի բոլոր 8 ռաունդներում էր առավելություն է ունեցել ու արդյունքում՝ բոլոր 3 մրցավարների միաձայն որոշմամբ, 80:72,80:72,80:72 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Վենեսուելացու ակտիվում 41 մենամարտ կար և 28 հաղթանակ:

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռիգում իր 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել (6-ը՝ նոկաուտով):