Ռուսաստանի Կազան քաղաքում կայացել է «TNA-2019-ի կանոններով մարտեր»-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են սեզոնի լավագույն մարզիկները:
Թեթև քաշային կարգում տիտղոսային մարտը և չեմպիոնական գոտին նվաճել է Հայաստանը ներկայացնող Ժորա Հակոբյանը: Հայ մարզիկն առաջին իսկ ռաունդում նոկդաունի է ենթարկել իր մրցակցին՝ ռուսաստանցի Իվան Կոնդրյատևին՝ վճռելով մենամարտի ելքը:
«TNA-ի կանոններով մարտեր»-ը յուրահատուկ են: Մրցումներին մասնակցում են լավագույն մարզիկները՝ ներկայացնելով տարբեր մենապայքարային մարզաձևեր, այդ թվում՝ քիքբոքսինգ, մուայ թահ, բռնցքամարտ և այլն: