տուն ժամանց Մոռանում ենք հարգանքի մասին, որն ինձ համար շատ ավելի կարևոր է. Մանե...

Մոռանում ենք հարգանքի մասին, որն ինձ համար շատ ավելի կարևոր է. Մանե Մխոյան

1172
0
Մանե Մխոյան

Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր:

AraratNews.am-ը օրվա խորհրդի շուրջ զրուցել է հայ հայտնիների հետ:

Հանրությանը «Պատվի համար» և «Անատոլիական պատմություն» հեռուսանովելներից առավել հայտնի դարձած դերասանուհի Մանե Մխոյան

Մանե Մխոյան

«Ընտանիքի միջազգային օրվա առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլորին և ցանկանալ առողջություն և հարգանք միմյանց նկատմամբ, իսկ այն ընտանիքները, որոնք դեռ նոր են կազմավորվելու՝ թող հիմքը լինի սերը, հարգանքը և, ամենակարևորը, նվիրվածությունն ու միմյանց ազատության գնահատումը, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի բացի առանձին ընտանիք կոչվածից՝ նաև սեփական անձի ազատության իրավունք: Թույլ տվեք ազատ լինել ձեր սիրելիին, ու ամեն ինչ կլինի կատարյալ ու հիանալի: Ես այդպես եմ կարծում: եվս մի անգամ շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,- զրույցի սկզբում նշեց դերասանուհին:

Մանե Մխոյան

Այսօր շատ ընտանիքներում միմյանց հետ ժամանակ անցկացնելը հետին պլան է մղվել: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանակը ավելի շատ ընտանիքի հետ միասին լինելու համար, եթե հաշվի առնենք աշխատանքի բերումով Ձեր զբաղվածությունը: 

Իսկապես, մեր օրերում հիմա դա կարելի է նաև շատ լուրջ խնդիր համարել, որովհետև տեխնոլոգիաները զարգացել են: Անգամ սենյակից սեյակ մարդիկ ալարում են միմյանց հետ շփվել. Messenger-ով, Telegram-ով կամ այլ համակարգով իրար նամակներ են գրում: Իմ դեպքում էլ սա բարդ էր, որովհետև բացի մասնագիտությունից, որն իրենից նաև ֆիզիկական զբաղվածություն է ենթադրում, ինձ մոտ նաև կար խնդիր երկու քաղաքներում աշխատելու: Ես որոշ ժամանակ առաջ մշտական բնակությամբ Գյումրիում էի, իսկ հիմա Երևանում եմ բնակվում: Չգիտեմ, թե մյուս շաբաթ, այս կարանտինի հետ կապված, որտեղ կհաստատվեմ մշտական բնակություն: Դա կախված է արդեն աշխատանքից:

«Պատվի համար» հեռուստանովել

Ո՞րն է ամուր ընտանիք ունենալու հիմնական գրավականը:

Ամուր ընտանիք ունենալու գրավականն ինձ համար սերն ու հարգանքն է: Երկու լիարժեք, իրար հավասար երևույթներ՝ առանց մեկի մյուսը չեն կարող գոյություն ունենալ ի դեմս հարգանքի, որովհետև մենք նշում ենք՝ սիրեք միմյանց, և մոռանում ենք հարգանքի մասին, որն ինձ համար շատ ավելի կարևոր է:

Մանե Մխոյան, Սոս Ջանիբեկյան

Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանիքի հետ ժամանցը:

Այստեղ նաև կուզեի խոսել կորոնավիրուսի դրական կողմերի մասին, որովհետև իսկապես հիմա մենք ունենք հնարավորություն ավելի շատ ժամանակ անցկացնել մեր սիրելիների, մեր ընտանիքի անդամների հետ, իսկ մինչ այս ամենի սկսվելը, դե աշխատանքային ծանրաբեռնվածությունը չհաշված, աշխատում էի ազատ ժամանակը հնարավորինս անցկացնել ընտանիքի անդամների, ընկերների հետ, որովհետև, ցավոք սրտի, նրանց միշտ քիչ ժամանակ է բաժին հասնում, բայց հիմա ուղղում եմ սխալս. հաճախ ենք մայրիկի հետ գնում թատրոն, կինո, տանն ենք կազմակերպում երեկոյան կինոդիտումներ, վերջում էլ քննարկում ենք անպայման, վիճում ենք, որովհետև մեր կարծիքները հաճախ չեն համընկնում:

Օլյա Շահինյան