տուն ժամանց Շոու-բիզ Հայ հայտնիները կմրցեն Անդոյի եւ Ռաֆոյի թիմերում (տեսանյութ)

Հայ հայտնիները կմրցեն Անդոյի եւ Ռաֆոյի թիմերում (տեսանյութ)

174
0
“Արդյոք ովքե՞ր են”. եթե նախկինում այս հարցի պատասխանները լսում էինք փողոցում պատահական հանդիպած մարդկանցից, ապա այժմ հնարավորություն ունենք “ստուգելու” հանրահայտ դեմքերի տեղեկացվածության աստիճանը:): Դեկտեմբերի 1-ին ATV-ի եթերում կտրվի “Արդյոք ովքե՞ր են Show”-ի մեկնարկը: Հեռուստանախագծի հաղորդավարներն են դերասան-հումորիստներ Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը:

“Սա տարբեր փուլերից բաղկացած խաղ-մրցույթ է, որի ընթացքում հարցեր չեն հնչում. էկրանին ցուցադրվում է լուսանկարը, ճիշտ պատասխանն էլ մասնակիցներին հնարավորություն է տալիս գումար վաստակել: Հաղթող թիմին այն տրվում է խաղից անմիջապես հետո, իսկ թե ինչպես տնօրինել, որոշում են հենց իրենք”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հաղորդման պրոդյուսեր Դավիթ Գրիգորյանը եւ հավելել, որ շոու-ծրագրի ձեւաչափը ստեղծել են “Արդյոք ովքե՞ր են” ստեղծագործական խմբի հետ համատեղ:

Նրա խոսքով` թիմերն ընտրելիս հաշվի են առնում իրականում նրանց միջեւ առկա որոշակի մրցակցությունը.“Մի սերիալի դերասանները մրցում են մյուսի անձնակազմի հետ, նույն սկզբունքն է գործում նաեւ հեռուստաընկերությունների, ռադիոկայանների մասնակիցների դեպքում եւ այդպես շարունակ: Դե, Անդոն ու Ռաֆոն էլ են որպես մրցակիցներ ընտրված:

Մանրամասները՝ Bravo.am կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here