տուն Հասարակություն Հայ համայնքի հումանիտար օգնությունը հասել է Հալեպ

Հայ համայնքի հումանիտար օգնությունը հասել է Հալեպ

180
0

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։