Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»–ը, այս մասին տեղեկացրել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Ըստ տեղեկության` հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը: