տուն Հասարակություն Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր

Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր

158
0

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

«Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին»,- ասված է հաղորդագրությունում: