տուն Հասարակություն Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը

Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը

168
0

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: