տուն Uncategorized Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին. Բենյամին Նեթանյահուն...

Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին. Բենյամին Նեթանյահուն արձագանքել է Էրդողանի ելույթին

449
0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու մեջ։ Ինչպես արդեն հայտնել էինք, Էրդողանն առիթը բաց չի թողել՝ Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ: ermenihaber-ի փոխանցած տեղեկության համաձայն՝  Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ մասնավորապես ասված է.

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here