Հայ-թուրքական երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերն ադրբեջանական «օկուպացված» տարածքներից։ Այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն, ով հանդիպել էր Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ։
Դավութօղլուն չորս տարի առաջ դադարեցված երկխոսության պատասխանատու է համարել հայկական կողմին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ բանակցություններն այդուամենայնիվ կվերականգնվեն։ Դավութօղլուն ասել է, որ հայ-թուրքական երկխոսության վերականգնումը պետք է ընթանա հայ-ադրբեջանական բանակցություններին զուգընթաց։
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին երկկողմ հարաբերությունները կարգավորող արձանագրություններ, սակայն երկու երկրների խորհրդարանները դրանք առայժմ չեն վավերացրել։