տուն Uncategorized Հայ ընտանիքները ոչ թե դեմ են աղջիկ երեխաներին, այլ անպայման ուզում են...

Հայ ընտանիքները ոչ թե դեմ են աղջիկ երեխաներին, այլ անպայման ուզում են տղա ունենալ

64
0

xb1mMuqSn6bcfekgDVM7F8vDFI

ՀՀ ԱՆ մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը մեկնաբանում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը մեր երկրում:

«Սեռով պայմանավորված աբորտների հիմնախնդիրը կա մեր երկրում, որովհետև 100 աղջկան բաժին է ընկնում 105-106 տղա: Բնությունը մտածել է, որ արական սեռը ավելի թույլ է կենսաբանական, գենետիկական և այլ վտանգների հետևանքով: Սակայն Հայաստանում վերջին տարիներին այս երեևույթը նկատվել է 1995-1996 թվականներից սկսած, և ամենաբարձր արժեքին հասել է 2000 թվականին, երբ 100 աղջկա համեմատությամբ ծնվել է 120 տղա: Սա փաստում է այն մասին, որ իսկապես ընտանիքները խառնվում են սեռի կարգավորմանը: Սրանով մենք կորցնում ենք պոտենցիալ մայրերին: Եվ մենք կարողացանք կազմակերպել մեծ հետազոտություն, որպեսզի հասկանանք, թե ինչու են հայ ընտանիքները դիմում հղիության արհեստական ընդհատման` սեռով պայմանավորված: Պատճառներից առաջինը տղաների նախապատվությունն է աղջիկների համեմատ: Առաջին հղիությունը ոչ ոք չի ընդհատում, մեր աղջիկները առաջին հղիության ժամանակ ծնվում են: Այդ տենդենցը սկսվում է երկրորդ, և հատկապես երրորդ,  չորրորդ հղիության ժամանակ: Ի վերջո, մենք եկանք եզրահանգման, որ հայ ընտանիքները ոչ թե դեմ են աղջիկ երեխաներին, այլ անպայման ուզում են տղա ունենալ»,- ասում է Գայանե Ավագյանը:

Ըստ նրա` սրա պատճառն այն է, որ հնում  չկար էխոսկոպիկ հետազոտություն և կանայք ունենում էին այնքան երեխա, մինչև ծնվեր տղա:

«Եվ ասեմ, որ եթե երեխաների քանակը երեք և ավելի է, տղա ունենալու հավանականությունը կրկնապատկվում է: Հետևաբար այն զույգերը, որոնք ուզում են անպայման տղա ունենալ, թող ունենան երեք, չորս երեխա և անպայման տղա կծնվի»: