տուն ժամանց Շոու-բիզ Հայ զույգի սիրո պատմությունը՝ Էդ Շիրանի տեսահոլովակում (տեսանյութ)

Հայ զույգի սիրո պատմությունը՝ Էդ Շիրանի տեսահոլովակում (տեսանյութ)

275
0

Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը, ով վերջերս Մեծ Բրիտանիայում ճանաչվել է տասնամյակի արվեստագետ, իր նոր տեսահոլովակը տեղադրել է Instagram-ի իր էջում:

«Սա իմ no.6 նախագծի վերջին տեսհոլովակն Էլլա Մեյի հետ ունեցած Put It All On Me երգի համար»,- գրել է բրիտանացի երգիչը:

Տեսահոլովակում ներկայացված են 15 զույգերի սիրային պատմություններ՝ ամբողջ աշխարհից, այդ թվում`Հայաստանից:

Պաուլն ու Ստելան ընկերություն են արել 11 տարի։ Եվ ահա Պաուլը որոշել է սիրո խոտովանություն անել Ստելային, ով պատասխանել է. «Ես էլ քեզ եմ սիրում»։

Տեսահոլովակում նկարահանվել են նաև Էդ Շիրանն ու նրա հոկեյիստ կինը՝ Չերի Սիբորնը. նրանք նախագծում ներկայացրել են Բրիտանիան։