Զինծառայողները վստահեցնում են, որ հստակ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Ֆեյսբուքի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայ զինծառայողները դիմում են ժողովրդին։
«Սիրելի հայ ժողովուրդ, ես և իմ ծառայակից ընկերները, հավաքվել ենք առաջնագծում և կատարում ենք մեր առջև դրված մարտական խնդիրը։ Վստահեցնում եմ ձեզ, որ անհոգ լինեք և զբաղվեք ձեր առօրյա գործունեությամբ, քանզի…,– ասում է նրանցից մեկը, հետո բոլորը միասին շարունակում են, – մենք ամուր ենք մեր լեռների պես»