տուն Լուրեր Հայ զինվորից ավելի լավ ոչ մի խաղաղապահ չի կարող մեր սահմանը պահել....

Հայ զինվորից ավելի լավ ոչ մի խաղաղապահ չի կարող մեր սահմանը պահել. Կարեն Վրթանեսյան

75
0

download (2)

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ օգոստոսի 1-ից  ի վեր Ադրբեջանի զինված ուժերը ունեն 20 կորուստ, իսկ հայկական կողմը ˋ 6 զոհ:

«Հայկական զինուժը ցույց տվեց, որ մարտունակ է և կարող է հաջողությամբ պատասխան տալ ադրբեջանական կողմին: Այսօր Սեյրան Օհանյանը հայտնել է, որ 20-ից ավել ներթափանցման փորձ է կասեցվել: Ադրբեջանը անընդհատ փորձում է ինչ-որ մի հաջողության հասնել, որ կարողանա ներկայացնել իր հասարակությանը, բայց Ադրբեջանում էլ, բնականաբար, տհաճ հարցն է առաջ գալիս, որ այդքան միլիարդները, որ բանակի վրա ծախսել են, ինչպես են ծախսվել, ինչու՞ է իրենց բանակը շարունակում պարտություն կրել»,-ասաց Վրթանեսյանը:

Անդրադառնալով ազատամարտիկների այն առաջարկին, որ Հայաստանի սահմանամերձ գոտիներում պետք է տեխնիկական միջոցներ կիրառել, արդիականացնել ˋ անօդաչու սարքեր, սեյսմակայուն սարքեր տեղադրել, ասաց.

«Սարքերից շատերը, որ գովազդվում են, մի քիչ չափազանցված են իրենց հնարավորություններով: Մեր շփման գծի շատ հատվածներ բարդ ռելիեֆներ ունեն և նման ինֆրաստրուկտուրաներ կառուցելը բավականին բարդ է: Հնարավորության սահմաններում արդյունավետ են օգտագործվում եղած միջոցները, բայց կատարելագործման տեղ ունենք»,-ասաց Վրթանեսյանը:

 

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահներ կանգնեն, Վրթանեսյանն ասաց, որ հայ զինվորից ավելի լավ ոչ մի խաղաղապահ չի կարող մեր սահմանը պահել: